Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Դիաբետի դպրոց. erebunimed.com

Դիաբետի դպրոց. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում այսուհետ գործելու է Դիաբետի դպրոց: Պոլիկլինիկայում հաշվառված հիվանդները պարբերաբար կմասնակցեն դասընթացների, մասնագետների հետ կքննարկեն շաքարային դիաբետի վարման կարգը, դրա իրականացման հետ կապված խնդիրները: Ինչպես պոլիկլինիկայի, այնպես էլ բժշկական կենտրոնի մասնագետները նրանց կներկայացնեն հիվանդության առանձնահատությունները, շաքարային դիաբետի կառավարման հմտությունները և հանրավոր բարդությունները: Բացի էնդոկրինոլոգներից, Դիաբետի դպրոցի դասընթացներին կմասնակցեն նաև նեղ մասնագետները` շաքարային դիաբետի պատճառով առաջացող հիվանդությունների կանխարգելման և բուժման նպատակով:

Հայտնի է, որ դիաբետի ոչ ճիշտ վերահսկման հետևանքով կարող են բազմաթիվ բարդություններ զարգանալ . հիպերգլիկեմիա` արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ իջեցում, ակնային բարդություններ` դիաբետիկ ռետինոպատիա, երբ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը ախտահարում է ակնահատակի միկրոանոթային ցանցը, սրտանոթային և երիկամային մի շարք բարդություններ` դիաբետիկ նեֆրոպատիա և բազմաթիվ այլ խնդիրներ: Սակայն այս ամենից կարելի է խուսափել ճիշտ ինքնահսկման, հաճախակի շաքարաչափման, թիրախային ցուցանիշների վերահսկման և խնամքի կանոնները պահպանելու միջոցով:

 



Դիաբետի դպրոցի առաջին դասընթացի ժամանակ «Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ Լորետա Անտոնյանը հիվանդների հետ քննարկել է շաքարային դիաբետի բարդությունները, իսկ ակնաբուժական ծառայության ղեկավար Դիանա Զարեմբոն ներկայացրել է դիաբետի հետևանքով առաջացող ակնային խնդիրները` դիաբետիկ ռետինոպաթիայի զարգացումը:

Դասընթացի ավարտին առողջապահության նախարարության կողմից տրված շաքարային դիաբետի վերահսկման, խնամքի և բարդությունների վերաբերյալ տեղեկատվական նյութերը տրամադրել են բուժառուներին:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ